շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Անձը չի կարող նույն մեղադրանքով կրկին կալանավորվել, եթե չկան նոր հանգամանքներ. փաստաբանը՝ Գայանե Հակոբյանի կալանավորման մասին

Անձը չի կարող նույն մեղադրանքով կրկին կալանավորվել, եթե չկան նոր հանգամանքներ. փաստաբանը՝ Գայանե Հակոբյանի կալանավորման մասին

Զոհվածի մոր կալանավորումն ակնհայտ ապօրինի էր: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է փաստաբան Վահան Հովհաննսիյանը՝ անդրադառնալով վարչապետի որդի Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով մեղադրվող Գայանե Հակոբյանի կալանավորման մասին դատարանի այսօրվա որոշմանը:

՛՛Անձը չի կարող նույն մեղադրանքով կրկին կալանավորվել, եթե չկան նոր հանգամանքներ՛՛,-ասել է փաստաբանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր կրկին կալանավորեց վարչապետ Փաշինյանի որդուն առևանգելու համար մեղադրվող՝ զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը` Գայանե Հակոբյանին՝ 1 ամիս 15 օր ժամկետով։

Նշենք, որ Հակոբյանի փաստաբանները պատրաստվում են բողոքարկել այս որոշումը։

 

  • Կիսվել: