ուրբաթ, հունիս 21
21 / 6 / 2024
Վաղը ՀՀ տասը տարբեր վայրերում անհնազանդության, անհամաձայնության գործողություններ են իրականացվելու. Բագրատ Սրբազան

Վաղը ՀՀ տասը տարբեր վայրերում անհնազանդության, անհամաձայնության գործողություններ են իրականացվելու. Բագրատ Սրբազան

Վաղը ՀՀ տասը տարբեր վայրերում՝ Երևանում և մարզերում, անհնազանդության, անհամաձայնության գործողություններ են իրականացվելու: Այս մասին այսօր հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը:

՛՛Վաղը չի լինելու հանրահավաք, ես անձնապես, ինչպես ասացի, տարբեր մասնագիւտական, փորձագիտական խմբերի հետ վերածրագրելու եմ առաջիկա մեր անելիքները, կոնկրետ որոշակի թիրախային, նպատակային, թե ինչ ենք անելու...՛՛,-նշեց նա և խոստացավ, որ ժողովուրդը կտեղեկացվի այդ ամենի մասին:

Նա նշեց նաև, որ կիրակի օրը երեկոյան 18.30 դարձյալ կհանդիպեն Հանրապետության հրապարակում՝ իրենց որոշակի քայլաշարը ներկայացնելու հանրությանը

  • Կիսվել: