ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վաղը հանրահավաք նախատեսված չէ, կանցկացվեն քննարկումներ. Սաղաթելյան

Վաղը հանրահավաք նախատեսված չէ, կանցկացվեն քննարկումներ. Սաղաթելյան

Այսօր Ֆրանսիայի հրապարակում ՛՛Դիմադրություն՛՛ շարժման հանրահավաքի ժամանակ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ վաղը հանրահավաք եւ երթ նախատեսված չեն, փոխարենը Ֆրանսիայի հրապարակում կանցկացվեն քննարկումներ:

՛՛Վաղը երեկոյան կհայտարարենք հաջորդ շաբաթվա անելիքները, ծրագրերը: Հաջորդ շաբաթ Հայաաստան են ժամանելու տարբեր միջազգային պատվիրակություններ, կան տարբեր կարեւոր միջոցառումներ, որոնց շուրջ կպլանավորենք մեր աշխատանքները եւ ձեզ կտեղեկացնենք: Վստահ եղեք, ոնց որ սկսել ենք մեր պայքարը, այսպես կազմակերպված էլ կտանենք մինչեւ վերջ, ու այս պայքարը այլ ելք չունի, քան հաղթանակը՛՛,-վստահեցրեց նա:

 

 

  • Կիսվել: