երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ուզում եմ տեղեկացնել համահայկական ներկայացուցչական մեծ ֆորում ստեղծելու մասին. Սաղաթելյան

Ուզում եմ տեղեկացնել համահայկական ներկայացուցչական մեծ ֆորում ստեղծելու մասին. Սաղաթելյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այս պահին Երևանի Ազատության հրապարակում անցկացվում է «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը:

Շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը քաղաքացիներին հորդորեց լինել ակտիվ և իրենց բողոքի ձայնն արտահայտել յուրովի՝ միաժամանակ հայտարարելով համահայկական ներկայացուցչական ֆորում ստեղծելու նախաձեռնության մասին:

՛՛Այն քաղաքացիները, որոնք հոգով, սրտով մեզ հետ են, բայց ինչ-ինչ պատճառներով Ազատության հրապարակում չեն, հորդորում եմ լինել ակտիվ: Եկեք կանգնեք մեր կողքին, որ կառուցենք մեր վաղվա Հայաստանը:

Ուզում եմ տեղեկացնել համահայկական ներկայացուցչական մեծ ֆորում ստեղծելու մասին: Այս պահից սկսած այդ ֆորումի նախապատրաստական աշխատանքների մեկնարկը տրվում է: Այդ ֆորումով սկիզբ է դրվելու Հայաստանի վերելքի ծրագրին: Այդ հարթակում մեկտեղվելու են ռեսուրսներ, ծրագրեր, ձևակերպվելու է նոր օրակարգ՝ վերածննդի ծրագիր՛՛,-մասնավորապես նշեց նա:

Սաղաթելյանը վստահեցրեց, որ չեն նահանջելու, շարունակելու են պայքարը՝ մինչև իշխանափոխություն:

 

  • Կիսվել: