երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Ունենք օրենքով սահմանված լիազորություններ և չունենք փող. Փաշինյան

Ունենք օրենքով սահմանված լիազորություններ և չունենք փող. Փաշինյան

Մեր իշխանության առանձնահատկությունն այն է, որ ունենք օրենքով սահմանված լիազորություներ և չունենք փող՝ բառի անձնական կամ խմբային իմաստով, և իրականության մեջ սա գուցե թե շատ հարցեր է առաջացնում: Այս մասին Նվեր Մնացականյանին տված հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

՛՛Մենք ոչ ընդդիմություն եղած ժամանակ ոչ իշպանութուն՝ փողով զանգվածային միջոցառումներ չենք կազմակերպել ոչ միայն այն պատճառով, որ խմբային փող չենք ունեցել և չունենք, այլև դեմ ենք դրան, ինչպես կարելի է մարդկանց տանել հանրահավաքի՝ սպառնալով, որ եթե չգնան, կազատեն աշխատանքից՛՛,-նշեց նա:

Փաշինյանի խոսքով՝ մեր իրավապահ մարմիններն այս դեպքերին պետք է արձագանքելու ավելի արդյունավետ ձևեր գտնեն, որովհետև այսպիսի ավանդույթ էլ չի եղել Հայաստանում, որ, օրինակ, գործատուն կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել՝ պարտադրաբար աշխատողին, գործավորին հանրահավաքի տանելու համար:

՛՛Դա դիտվել է սովորական և նորմալ բան, այդ թվում՝ իրավապահ համակարգի տեսակետից: Եվ այստեղ է, որ մեր իրավապահ մարմիններն այդ պրակտիկան չունեն, որ գործատուին քրեական պատասխանատվության ենթարկեն գործավորին հանրահավաք պարտադրելու համար: Բայց այդ պրակտիկան, իհարկե, պետք է ներդրվի՛՛,-ասաց նա:

Ըստ վարչապետի՝ Հայաստանում միակ լիարժեք կայացած ինստիտուտը եղել է կոռուպցիան:

՛՛Մենք ոչնչացրել ենք համակարգված կոռուպցիան ու կանգնել, շիվարած մնացել, կներեք այդ բառի համար... Որովհետև Հայաստանում առանց կոռուպցիայի ոչինչ չի աշխատել, և դա օբյեկտիվ մեղադրանք է, որ մենք, իշխանության գալով, ոչնչացրել ենք երկրի միակ կայացած ինստիտուտը՝ կոռուպցիան:

Եկեք հետահայաց նայենք, ասում ենք՝ դատաիրավական համակարգ, սկսած շինթույլտվությոնից՝ ամեն ինչ դանդաղել է և տեղապտույտում է հայտնվել, որովհետև շարժիչ ուժը դա է եղել, մյուս ինտիտուտներն այնքան կայացած չեն եղել, որ առանց կոռուպցիայի աշխատեն՛՛,-հավելեց նա:

 

  • Կիսվել: