շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ունեմ մտահոգություններ, որ ընդդիմության ձայնը փորձում են լռեցնել. Գորգիսյան

Ունեմ մտահոգություններ, որ ընդդիմության ձայնը փորձում են լռեցնել. Գորգիսյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյաննա այսօր ճեպազրույցում անդրադառնալով Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, նշեց, որ ընդհանուր դրանք ընթացել են  կառուցողական, բայց վերջում իշխանական խմբակցության գործընկերները կարծես փոխել են իրենց որոշումն ու մոտեցումը:

«Հայտնի պատճառներով ընդամենը երկու նիստ բաց ենք թողել, իհարկե, հետո բոլոր տեսագրություններին, նյութերին ծանոթացել ենք, բայց չգիտես ինչու, պարոն Անդրանիկ Քոչարյանը միայնակ կամ «Իմ քայլի» պատգամավորների հետ փորձում էր ամփոփել աշխատանքները, առանց դրա դրան ներգրավելու ընդդիմության որևէ ներկայացուցչի, նշեց, որ մենք այլևս հետաքրքրված չենք մասնակցելու այդ աշխատանքներով, դրա համար մեզ չեն ներգրավել: Նշեմ, որ դա բացահայտ սուտ է, որովհետև հայտնի իրադարձություններից հետո, երբ մենք վերադարձանք բնականոն աշխատանքների, մենք մասնակցել ենք նիստի, որի ընթացքում քննարկել ենք նաև առաջիկայում Բակո Սահակյանի հետ ունենալ զրույց: Այդ զրույցի պլանավորման և իրականացման պրոցեսը տեղի է ունեցել առանց մեր գիտության, առանց մեզ ներգրավելու: Սա միանշանակ կառուցողական մոտեցում չէ: Սա այն մենիշխանությունն է, որի մասին մենք խոսում էինք եւ որին բոլոր ոլորտներում ձգտում են մեր գործընկերները»,- հայտարարեց Գևորգ Գորգիսյանը:

Ինչ վերաբերում է Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին հրավիրելուն, պատգամավորը նկատեց, որ սա առաջին դեպքն էր, երբ հրավիրված անձին ուղղվելիք հարցերի քննարկմանը ընդդիմությունը չի մասնակցել:

«Սա բացառիկ դեպք էր, որ ընդդիմությունը չի մասնակցել հարցաշարի կազմանը: Թեև հանձնաժողովի աշխատանքը եղել է կառուցողական, բայց այսուհետ ես ունեմ մտահոգություններ, որ ընդդիմության ձայնը փորձում են լռեցնել՝ զեկույցը կազմելիս: Դա չի լինելու, ընդդիմությունը շարունակելու է ներգրավված մնալ այս կարևորագույն խնդրի բոլոր հարցադրումները բարձրաձայնելիս»,- ասաց պատգամավորը:

 

  • Կիսվել: