շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ուկրաինայի հայ երիտասարդության ղեկավարը կոչ է արել չտրվել սադրանքներին (տեսանյութ)

Ուկրաինայի հայ երիտասարդության ղեկավարը կոչ է արել չտրվել սադրանքներին (տեսանյութ)

Ուկրաինայի հայ երիտասարդների միության նախագահ Արթուր Սարգսյանը կոչ է արել չտրվել սադրանքներին, հաղորդում է  AnalitikaUA.net-ը։

«Հայտարարում եմ, որ հայ երիտասարդությունը, որը մշտապես հանդես է եկել Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, շարունակում է հավատարիմ մնալ այդ դիրքորոշմանը։ Մենք սադրանքների չենք ենթարկվում և չենք մասնակցում ցանկացած ազգերի նկատմամբ ոչ իրավաչափ գործողություններին, բայց եթե մեր հայրենակիցների անվտանգությանը սպառնացող մարտահրավերներ լինեն, ապա օրենքի շրջանակներում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ։

Իմ հայտարարության գլխավոր նպատակն է կոչ անել բոլոր այն լրատվամիջոցներին, որոնք լուսաբանում են հակամարտությունը ինչպես Ուկրաինայում, այնպես էլ ամբողջ աշխարհում, չշահարկել այդ թեման, առավել եւս՝ օգտագործելով ոչ հավաստի տեղեկատվությունը ։ Օրինակ ՝ Կիեւում տիրող իրավիճակի մասին նախանցյալ գիշեր։ Դա միայն հրահրում է ազգամիջյան տարաձայնություն։

Կոչ եմ անում բոլորին չտրվել սադրանքների՝ լինի դա ԶԼՄ-ներում, թե փողոցում, որպեսզի չապակայունացնեն իրավիճակը» ։

Ավելի վաղ օրենքը պահպանելու եւ սադրանքներին չենթարկվելու կոչով հանդես էին եկել Ուկրաինայի հայերի միությունը եւ Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի հոգեւորականությունը:

  • Կիսվել: