երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Ուկրաինան չի փոխել իր դիրքորոշումը բանակցություններում, սակայն կա մեկ տարբերություն. Արախամիա

Ուկրաինան չի փոխել իր դիրքորոշումը բանակցություններում, սակայն կա մեկ տարբերություն. Արախամիա

Ռուսաստանի հետ բանակցային խմբի ղեկավար Դավիթ Արախամիան վստահեցնում է, որ Ուկրաինան չի փոխել իր դիրքորոշումը բանակցություններում։

Արախամիան ասել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնագրի շուրջ բանակցությունները շարունակվում են առցանց, գրում  է Украинская правда-ն։

«Ուկրաինական կողմը հավատարիմ է Ստամբուլի կոմյունիկեին և չի փոխել իր դիրքորոշումը՝ չնայած Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի հայտարարություններին»,-նշել է նա։

Նշվում է, որ ապրիլի 11-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ պատճառ չի տեսնում Ուկրաինայի հետ բանակցությունները չշարունակելու համար, թեև, իբր, Ուկրաինան հաճախ է փոխում իր դիրքորոշումը։

Լրատվականը գրել է, որ ապրիլի 12-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ բանակցությունները կրկին փակուղի են մտել։ Միաժամանակ Պուտինը հավելել է, որ իբր ապրիլի 11-ին իրեն ասել են, որ ուկրաինական կողմը ինչ-որ բան փոխել է բանակցությունների վերաբերյալ իր դիրքորոշման մեջ, սակայն մանրամասներ ինքը դեռ չգիտի։

  • Կիսվել: