երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ուղիղ ասելու փոխարեն, որ չեք ուզում ՍԴ խնդիրը լուծվի, եկել ասում եք` բա ինչի՞ չեք անում էդ հանրաքվեն. Ռուբինյանը՝ ԲՀԿ-ականներին

Ուղիղ ասելու փոխարեն, որ չեք ուզում ՍԴ խնդիրը լուծվի, եկել ասում եք` բա ինչի՞ չեք անում էդ հանրաքվեն. Ռուբինյանը՝ ԲՀԿ-ականներին

Մենք ի սկզբանե ասել ենք, որ հանրաքվեն լավագույն տարբերակն է խնդիրը լուծլու։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծին։

«Մենք հասկացանք, որ նոր իրողություն է, և արտակարգ դրությունը կարող է ձգվել 1 տարի, 2 տարի։ Եվ կարող է իրավիճակ առաջանալ, որ նախապես նշանակվել է հանրաքվե, բայց, օրինակ, 2 տարի անց՝ արտակարգ դրության ավարտից հետո, երբ հանրաքվեն հնարավոր կլինի անցկացնել, այս կամ այն պատճառով հանրաքվեի խնդրո առարկան արդեն չկա, և այլն։ Հետագայում, կորնավիրուսի համաճարակով պայմանավորված, ակնհայտ է դարձել, որ քանի դեռ համավարակը հաղթահարված չէ, հանրաքվե հնարավոր չի լինելու անցկացնել։ Բայց մենք ուզում ենք խնդիրը լուծել։ Հետևաբար, եթե հնարավոր չի դառնում հանրաքվեով խնդիրը լուծել, մենք գտնում ենք այլ ուղի խնդիրը լուծելու համար»,- շեշտեց Ռուբեն Ռուբինյանը։

Պատգամավորն անդրադարձավ նաև ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչների քննադատություններին:

Ռուբինյանի խոսքով, ԲՀԿ-ն հիմա կրկնակի երջանիկ պետք է լինի, քանի որ դիմել են Վենետիկի հանձնաժողովին.

«Դուք ուղիղ ասելու փոխարեն, որ չեք ուզում ՍԴ խնդիրը լուծվի, եկել ասում եք` բա ինչի՞ չեք անում էդ հանրաքվեն և այլն»,- նշեց նա:

  • Կիսվել: