երկուշաբթի, հոկտեմբեր 5
5 / 10 / 2026
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահի գլխավորած պատվիրակությանը

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահ, Բելգիայի Դաշնային խորհրդարանի անդամ Ժորժ-Լուի Բուշեի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Բելգիայի միջև երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր։

Անդրադարձ է կատարվել տնտեսական համագործակցության ընդլայնման և զարգացման հնարավորություններին։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման վերաբերյալ։

Կարևորվել է նաև միջխորհրդարանական կապերի զարգացումը:

  • Կիսվել: