հինգշաբթի, փետրվար 22
22 / 2 / 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայոց ցեղասպանության հիշատակումը Եվրախորհրդարանի  զեկույցում

Թուրքիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայոց ցեղասպանության հիշատակումը Եվրախորհրդարանի զեկույցում

Թուրքիայի արտգործնախարարության մամուլի քարտուղար Թանջու Բիլգիչը մեկնաբանել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հիշատակումը Եվրախորհրդարանի 2023 թվականի մարտի 15-ի զեկույցում:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Այդ տեսակետները անհամատեղելի են պատմական փաստերի եւ միջազգային-իրավական նորմերի հետ: Դրանք մեզ համար վավերական չեն: Երեւում է, որ Եվրախորհրդարանը 2023 թվականի մարտի 15-ի ՛՛ԵՄ-Հայաստան հարաբերություններ՛՛ իր սովորական զեկույցում պնդում է մեր երկրի եւ 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ անհիմն մեղադրանքները՛՛։

Բացի այդ՝ Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ նաեւ ասված է. ՛՛Պատմական փաստերի եւ միջազգային իրավունքի հետ անհամատեղելի այս տեսակետները մեզ համար ուժ չունեն։ Կոչ ենք անում Եվրախորհրդարանին գործել քաղաքական բարոյականության եւ միջազգային իրավունքի համաձայն, այլ ոչ թե կրկնել այսպիսի միակողմանի եւ անհիմն հայտարարությունները՛՛:

Նշենք, որ Եվրախորհրդարանի ՛՛Արեւելյան գործընկերություն երեք հարեւաններ Հարավային Կովկասում՛՛ զեկույցում խոսվում է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ միջազգային կառույցի հարաբերությունների մասին։

  • Կիսվել: