հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ԵԽ առաջարկը

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ԵԽ առաջարկը

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ԵԽ առաջարկը:

«Եվրախորհդարանի որոշման այսպիսի անպատասխանատու տեքստերը դիտարկում ենք որպես թուլություն և դրանց լուրջ չենք վերաբերվում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ օրենսդիրները կոչ են արել ԵՄ 27 անդամ երկրներին «նպատակային պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարության անհատների դեմ»՝ կապված Լեռնային Ղարաբաղում հարձակման և մարդու իրավունքների ենթադրյալ խախտման հետ:

Նրանք նաև հորդորել են դաշինքին «նվազեցնել ԵՄ-ի կախվածությունը Ադրբեջանի գազի արտահանումից» և Բրյուսելից պահանջել վերանայել իր հարաբերությունները Բաքվի հետ։

Բանաձևը, սակայն, որին կողմ են քվերակել 491 օրենսդիրներ, իսկ դեմ՝ 9-ը, չի պարտադրում ԵՄ-ին միջոցներ ձեռնարկել:

  • Կիսվել: