երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Թուրքիան իր ձեռքում է պահում սահմանի բանալին․ իրեն պե՞տք էր օգնությունը մտներ, բացեց, հետո էլի փակեց. Մանուկյան

Թուրքիան իր ձեռքում է պահում սահմանի բանալին․ իրեն պե՞տք էր օգնությունը մտներ, բացեց, հետո էլի փակեց. Մանուկյան

Հայ-թուրքական սահմանի այդ հատվածը տուրիզմի առումով շատ քիչ զարգացած կլինի, բացի Անիից այնտեղ պատմական հուշարձաններով հարուստ տարածք չէ: Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Նա նկատեց, որ օտարեկրյա այցելուն Անի այցելում է Թուրքիայի տարբեր վայրեր այցելելով,. Իսկ Հայաստանից էլ Վրաստանով Անի ճանապարհ կա:

«1993-ին Թուրքիան փակեց Հայաստանի ցամաքային եւ օդային սահմանը: 1990-ականների վերջին միջազգային ճնշումների տակ Թուրքիան բացեց օդային սահմանը՝ Երեւան-Ստամբուլ թռիչքների տեսքով: Այսօր էլ Թուրքիան այդ սահմանը լիարժեք չի բացում, այլ բավարարվում է խորհրդանշական ժեստերով: Եթե իսկապես ցանկություն կա հարաբերություններ հաստատելու, ապա պետք չէր երկու տարի բանակցել, պետք էր ընդունել մեկ նախադսություն՝ Հայաստանը եւ Թուրքիան հաստատում են դիվանագիտական հարաբերություններ ու դեսպաններ են նշանակում Երեւանում եւ Անկարայում: Մնացածն այլեւս տարիների քննարկումների հարցեր են: Բայց  Թուրքիան իր ձեռքում պահում է սահմանի բանալին. Իրեն պետք էր օգնությունը մտներ, բացում է, հաջորդ վայրկյանին փակում է»,-ասաց Գեղամ Մանուկյանը:



  • Կիսվել: