«Արծվաշենն ո՞ւր է». ՆԳՆ-ում ՀՀ ուրվագիծն են դրել, որում Արծվաշենը չկա
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետևել է երեկ ՆԳՆ-ում տեղի ունեցած միջոցառմանը ու նկատել, որ Հայաստանի ուրվագծում Արծվաշենը բացակայում է։
Նա նշեց, թե մոդայից հետ չընկնելով՝ ՆԳՆ-ում որոշել են Հայաստանի ուրվագիծը կախել պատից։
«Ստոպ կադրեր եմ հանել տեսանյութից, մի քանի տասնյակ իրավապահներ էին նստած, լավ, մեկը չեղա՞վ, որ հարցներ՝ եթե Հայաստանի ուրվագիծն եք դնում՝ Արծվաշենն ո՞ւր է»,- ԱԺ-ում հայտարարեց Մանուկյանը։
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն էլ արձագանքեց, որ դահլիճը եղել է Փրկարար ծառայությանը։
«Տարիներ շարունակ ուրվագիծը կախված է եղել, տարիներ շարունակ որևէ փոփոխություն չի եղել, մենք էլ հավելյալ ֆինանսական միջոցներ չենք հատկացրել վերանորոգման համար, միգուցե, մեր սխալն է, առաջիկայում կուղղենք»,- ասաց նա։