երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Թուրքիան Հայաստանի առջև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցից հրաժարվելու պահանջ չի դրել. Ռուբինյան

Թուրքիան Հայաստանի առջև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցից հրաժարվելու պահանջ չի դրել. Ռուբինյան

Թուրքիան Հայաստանի առջև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցից հրաժարվելու պահանջ չի դրել։

Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան ասել է Ազգային ժողովի փոխխոսնակ, հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Երևանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

Հարցին, թե երբ ՀՀ-ն հայտարրարում է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման մասին` արդյո՞ք Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը նույնպես մտնում է դրա մեջ` Ռուբինյանը պատասխանել է.

«Առանց նախապայմանների հարաբերությունների հաստատումը նշանակում է այն, ինչ նշանակում է` հարաբերությունների հաստատում առանց որևէ նախապայմանի` որևէ կողմից, որևէ հարցում»։

  • Կիսվել: