ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Թուրքիան դատապարտել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տան կողմից

Թուրքիան դատապարտել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տան կողմից

Թուրքիան դատապարտել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի կողմից ու պնդել, թե ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունված որոշումը "ոչ մի իրավական և բարոյական նշանակություն չունի Թուրքիայի և նրա ժողովրդի համար"։

Քվեարկությունից րոպեներ անց Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն գրառում է արել Թվիթերի իր էջում` տեղի ունեցածը կապելով Սիրիայի հյուսիսում Թուրքիայի իրականացրած ռազմական գործողությունների հետ:

«Նրանք, որոնց ծրագրերը ձախողվել էին, դիմում են հնաոճ բանաձևերի օգնությանը», - գրել է Թուրքիայի արտգործնախարարը՝ հավելելով. - «Այն շրջանակները, որոնք հավատում ենք, թե այս կերպ կարող են վրեժ լուծել, սխալվում են: Պատմությունը քաղաքական նպատակներով օգտագործելու այս ամոթալի որոշումը առոչինչ է մեր կառավարության և ժողովրդի համար»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: