Հայաստանը կողմ է քվեարկել Պաղեստինի ինքնորոշման և անկախ պետություն ստեղծելու իրավունքի բանաձևին
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, որը հաստատում է Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման և անկախ պետություն ստեղծելու իրավունքը, հայտնում է wafa-ն:
Ինչպես հաղորդվում է՝ փաստաթուղթը պաշտպանել է 164 երկիր, դեմ է արտահայտվել 8-ը, այդ թվում՝ ԱՄՆ-ն եւ Իսրայելը, եւս 9 պետություն ձեռնպահ է մնացել:
Նշենք, որ Հայաստանը կողմ է քվեարկել։


