ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններից շատ մի վախեցեք. Քոչարյան

Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններից շատ մի վախեցեք. Քոչարյան

Այդ զորավարժություններից շատ մի վախեցեք: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով փետրվարին կայանալիք թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին։

Հիշեցնենք, որ փետրվարի 1-12-ը Հայաստանին սահմանակից Կարս քաղաքում Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ զորավարժություն են անցկացնելու: Զորավարժությանը ներգրավելու են նաև տանկային ու հրետանային ստորաբաժանումներ, ուղղաթիռներ, հատուկջոկատայինների ստորաբաժանումներ:

Դիտարկմանը, որ նախկինում նման զորավարժություններին գործողություններ են հաջորդել, Քոչարյանը նշել է, որ այսօր այդ գործողությունները ոչ հեռանկարային է գնահատում:

 

  • Կիսվել: