ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը կվերանայվի.  նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

«Ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը կվերանայվի. նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։

Նախագիծը քվեարկությամբ ստացավ 67 կողմ, 2 դեմ, 29 ձեռնպահ ձայն։

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, որը ներկայացնում էր նախագիծը, հայտարարել էր, թե վերջին շրջանում Հայաստանում ի հայտ են եկել ծխախոտային նոր արտադրատեսակներ, որոնք պարունակում են նիկոտին, սակայն լուծույթի գոլորշիացմամբ չեն աշխատում։

Փոխարինիչների հետ կապված դրույթ կար, բոլոր կարգավորումները հստակ սահմանված էին, սակայն, քանի որ ի հայտ է եկել նոր արտադրատեսակ, որը ներառված չէր օրենքում, ըստ այդմ, հիմա են բերել փոփոխությունը հրատապ ընդունելու ու, եթե մինչև մարտի 15-ը չընդունեն, ապա նոր ի հայտ եկած ապրանքատեսակը չի մտնի օրենքի կարգավորման դաշտ։

Հիշեցնենք՝ մարտի 15-ից հանրային սննդի բաց և փակ տարածքներում ծխելը կարգելվի։

  • Կիսվել: