շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երկիրը դժոխքի վերածած անսկզբունք ապիկարը. Միքայել Մինասյանը նոր տեսանյութ է հրապարակել

Երկիրը դժոխքի վերածած անսկզբունք ապիկարը. Միքայել Մինասյանը նոր տեսանյութ է հրապարակել

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Ստի վերջը» խորագրով հերթական տեսանյութը:

Հերթական տեսանյութը Միքայել Մինասյանը վերնագրել է այսպես. «Թշնամիների հետ պայմանավորվողը. երկիրը դժոխքի վերածած անսկզբունք ապիկարը»։

Անդրադառնալով «Վերելակային դիվանագիտությանը» Միքայել Մինասյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ժողովրդի և պետության հաշվին Ալիևից բառացիորեն մուրաց ժամանակ, որպեսզի ամրապնդի իր իշխանությունը և զավթի իշխանության մնացած ճյուղերը:

Պարզաբանելով, թե ինչու էր դա պետք Ալիևին, Միքայել Մինասյանն ասաց, որ Հայաստանի նախկին իշխանությունները պահանջում էին տեղադրել տեխնիկական միջոցներ, որով պարզ կդառնար, թե որ կողմն է խախտում հրադադարն ու հասցեական մեղադրանքներ հնչեցնել:

Ժամանակավոր հրադադարի դիմաց Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից:

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Կիսվել: