ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ծայրահեղ ծանր վիճակում է 8 վարակակիր․ Նախարարը՝ Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակի մասին

Ծայրահեղ ծանր վիճակում է 8 վարակակիր․ Նախարարը՝ Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակի մասին

1500 քաղաքացի գտնվում է մեկուսացման մեջ, ինքնամեկուսացվածների թիվը հասնում է ավելի քան 5 հազարի։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարը տեղեկացրեց, որ հիվանդներից 8-ի վիճակը ծայրահեղ ծանր է։

Թոքաբորբ ունեցող քաղաքացիների թիվը հասնում է 146-ի:

Նախարարը խոսեց նաև մահճակալային ֆոնդի մասին՝ հայտարարելով, որ այսօր մոտ 1400 մահճակալ կա, զբաղված է կեսը:

Նրա խոսքով՝ այս պահին արդեն ավելի քան 400 մարդ դուրս է եկել մեկուսացումից ու նրանց թիվն ավելի է մեծանում:

 

 

 

 
 

  • Կիսվել: