հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ծառուկյանի տրամադրությունը շատ բարձր է, ԲՀԿ-ն շարունակում է հանդիպումները դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ. Տոնոյան

Ծառուկյանի տրամադրությունը շատ բարձր է, ԲՀԿ-ն շարունակում է հանդիպումները դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ. Տոնոյան

Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն ասաց, որ արդեն երկու օր է՝ շարունակվում են իրենց հանդիպումները դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ:

Նա նշեց, որ այդ հանդիպումների ընթացքում քննարկվում է երկրում ստեղծված իրավիճակը: 

Տոնոյանը, մասնավորապես, ասաց. «Ես չեմ խոսելու ակնկալիքների կամ բովանդակային այլ մանրամասների մասին:  Մենք ֆիքսում ենք փաստը, որ տեղի են ունեցել հանդիպումները, ոչ միայն Ռուսաստանի, այլև բազմաթիվ այլ դեսպանների հետ: Այդ հանդիպումներն արդեն 2 օր է շարունակվում են: Երեկ հանդիպումներ եղել են Ղազախստանի և Ռուսաստանի դեսպանների հետ և շարքը շարունակական է լինելու»:

Պատգամավորը վստահեցրեց նաև, որ Գագիկ Ծառուկյանի տրամադրությունը շատ բարձր է: «Մեր օրակարգում որևէ բան չի փոխվել, և մենք շարունակում ենք պնդել Կառավարության 100 տոկոսանոց փոփոխության առաջարկը: Մեր երկրում պետք է իրականացվեն արմատական փոփոխություններ, այդ թվում՝ նաև Կառավարության 100 տոկոսի փոփոխություն՝ ներառյալ Նիկոլ Փաշինյանի»,-ասաց նա:

  • Կիսվել: