ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թրամփի ելույթից հետո համաշխարհային «ապոկալիպսիսը» հետաձգվեց․ Արման Աբովյան

Թրամփի ելույթից հետո համաշխարհային «ապոկալիպսիսը» հետաձգվեց․ Արման Աբովյան

Իրան-ԱՄՆ  հիբրիդային առճակատումը իհարկ է անպայման թեժանալու է։ Այս մասին գրում է ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է․ «Թրամփի "pragmatic" պատասխանը

Դե ինչ, Թրամփի ելույթից հետո,կարծես թե, համաշխարհային "ապոկալիպսիսը" հետաձգվեց։
Սակայն պետք է հստակ հասկանալ, որ ըստ էության, խոսքը գնում է ընդամենը Իրան-ԱՄՆ ՈՒՂԻՂ ռազմական բախումների դադարեցման մասին, իսկ հիբրիդային առճակատումը իհարկ է անպայման թեժանալու է։ Տեսե՛ք, Թրամփն ընդամենը հայտարարեց, որ առայժմ ԶԵՐԾ կմնա ուղղակի ռազմական հարվածներից Իրանի սուվերեն տարածքին, բայց դա բնավ չի նշանակում, որ նույն ԱՄՆ-ի կամ Իսրայելի ռազմական կառույցները չեն դադարի հարվածել իրանամետ խմբավորումներին տարածաշրջանում, կամ նույն իրանական «Կոդս» ստորաբաժանման անդամներին` Սիրիայում կամ Իրաքում։
Պրոցեսները տեսանելի դաշտից ոչ անսպասելի թևակոխեցին ծածուկ և կիսաընդհատակ վիճակ, որտեղ պայմանական մարտերը Իրանի և ԱՄՆ-ի միջև լինելու են առավել կատաղի, քան երբևէ։
Պետք է հստակ ֆիքսել, որ ամերիկացիները գործում են չափազանց էֆեկտիվ, երբ խոսքը գնում է հիբրիդային ռազմական գործողությունների մասին։
Իրանցիները, իհարկե,այս ամենը շատ լավ հասկանում են և հաստատ չեն նստի հանգիստ տեղները, այլ ավելի մեծ եռանդով և ուժով խարխլելու են ամերիկացիների դիրքերը Իրաքում, Սիրիայում, Լիբիայում և այլ պետություններում։ Չմոռանանք, որ Իրաքի իշխանություններն արդեն իսկ որոշում են ընդունել վտարել ամերիկական ռազմաբազաները իրենց տարածքից, և Իրանցիները այս թրենդը շատ ուժեղ խրախուսելու են։
Չմոռանանք, որ Իրանը փաստացի դուրս եկավ բոլոր համաձայնություններից` իր միջուկային ծրագրի հետ կապված,և դա ոչ պակաս մտահոգիչ է նույն Իսրայելի և ԱՄՆ-ի համար։
Եվ վերջում հավելեմ, որ,այո՛, Թրամփը պատասխանեց Իրանի ռմբակոծություններին «տնտեսական վրեժը» նախագծով։Որքանո՞վ դա կլինի էֆեկտիվ, ցույց կտա ժամանակը, բայց այն փաստը, որ առճակատումը շարունակվելու է, անհերքելի է։»

  • Կիսվել: