երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Թորոսյանը շնորհակալություն է հայտնել առողջապահության նախարարության և դրա ենթակա հիմնարկների աշխատակիցներին

Թորոսյանը շնորհակալություն է հայտնել առողջապահության նախարարության և դրա ենթակա հիմնարկների աշխատակիցներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այսուհետ Արսեն Թորոսյանը պաշտոնավարումը շարունակելու է վարչապետի աշխատակազմի ղեկավարի կարգավիճակում` թողնելով առողջապահության նախարարի պաշտոնը:

«Օգտագործելով առիթը, ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել առողջապահության նախարարության և դրա ենթակա հիմնարկների բոլոր աշխատակիցներին` անձնական և մասնագիտական նվիրումի համար: Առանց ձեզ հնարավոր չէր լինի իրականացնել վերջին գրեթե 3 տարիների փոփոխությունները առողջապահության ոլորտում, որոնք վստահաբար լայն թափով շարունակվելու են:

Ձեր շնորհիվ վերջին տարվա ընթացքում առողջապահական համակարգը արդյունավետ պայքար մղեց համաճարակի դեմ` որակյալ և ժամանակին բուժօգնություն ցույց տալով մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների, ինչպես նաև օպերատիվ կերպով կազմակերպեց ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված զինծառայողների բուժօգնությունը: Խնդրում եմ ձեզ շարունակել աշխատել նույն նվիրումով և ջանասիրությամբ։ Նաև շնորհակալություն եմ ուզում հայտնել առողջապահական համակարգի ավելի քան 40.000 աշխատակիցներին, ովքեր օր ու գիշեր կատարում են իրենց մասնագիտական պարտքը՝ հատկապես մեր երկրի և առողջապահական համակարգի համար նման բարդ ժամանակաշրջանում։ Վստահ եմ` նաև ձեր շնորհով մեր երկիրը կհաղթահարի ներկա և ապագա բոլոր մարտահրավերները»,- այս մասին Արսեն Թորոսյանը նշել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

 

Արսեն Թորոսյանը նորանշանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հաջողություն է մաղթել և հայտնել իր պատրաստակամությունն աջակցելու իր ուժերի ներածի չափով։

  • Կիսվել: