հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Տոնոյանը ՌԱԿ պատվիրակությանը ներկայացրել է սահմանային իրադրությունը

Տոնոյանը ՌԱԿ պատվիրակությանը ներկայացրել է սահմանային իրադրությունը

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ռամկավար Ազատական կուսակցության կենտրոնական վարչության պատվիրակությանը՝ վարչության ատենապետ Մայք Խարապեանի գլխավորությամբ։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը, ողջունելով հյուրերին, առանձնահատուկ կարեւորել է սփյուռքյան կառույցների ակտիվ դերակատարությունը հայապահպանության, Հայրենիքի հետ կապի ամրապնդման գործում։

ՌԱԿ կենտրոնական վարչության ներկայացուցիչների խնդրանքով Դավիթ Տոնոյանը ներկայացրել է զինված ուժերում իրականացվող լայնածավալ բարեփոխումների ընթացքը, սահմանային իրադրությունը, պաշտպանական ոլորտի առաջնահերթություններն ու ծրագրերը։

Մայք Խարապեանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վստահեցրել է, որ Ռամկավար ազատական կուսակցությունը, ինչպես նախկինում, այժմ էլ հետամուտ է հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանը եւ պատրաստակամ է բանակ-հասարակություն փոխգործակցության շրջանակում հանրային բնույթի ծրագրերի իրականացման հարցում։

  • Կիսվել: