Տոնոյանի համար տարօրինակ է ՍԴ անդամներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագծի հապճեպությունը
Այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն ասաց, որ ՍԴ անդամներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագծի հապճեպությունն իր համար առավել քան տարօրինակ է:
Ըստ Տոնոյանի՝ ոչ մի դատավոր չպետք է հարկադրաբար վաղաժամ թոշակի ուղարկվի: Նա նշեց. «Բոլոր գործողությունները պետք է տեղի ունենան բացառապես իրավական հարթության վրա: Միաժամանակ՝ անհասկանալի է արդարադատության նախարարի այն կարծիքը, թե տվյալ օրինագիծը, իբր, նպատակ ունի պարզելու այս կամ այն դատավորի բարեվարքության հարցը»: