«Տեղյակ չեմ»․ Արա Այվազյանը՝ Ադրբեջանի հետ Ավինյանի հայտարարած պայմանավորվածության մասին
Տեղյակ չեմ։ Ես տեղյակ եմ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի պայմանավորվածությունների մասին։ Այս մասին լրագրողների հարցին ի պատասխան ասաց ԱԳՆ ղեկավար Արա Այվազյանը, անդրադառնալով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայտարարությանն առ այն, որ Ադրբեջանի հետ կա ևս մեկ պայմանավորվածություն՝ Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածի մասով։
Նախօրեին ԱԺ նիստում Ավինյանը մասնավորապես նշել էր․
«Բացի հայտարարություններից, որոնք արվել են, և փաստաթղթերից, որոնք ներկայացվել են, կա ևս մեկ պայմանավորվածություն՝ Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածին վերաբերող, քանի որ ճանապարհը վիճարկելի հատվածներով էր անցնում։ Բացի մյուս հայտարարություններից՝ միակ պայմանավորվածությունն է ինձ հայտնի»։


