շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ճանաչում եմ Աննա Վարդապետյանին և ցավում եմ, որ նա այս վիճակում է հայտնվել. Վարդևանյան

Ճանաչում եմ Աննա Վարդապետյանին և ցավում եմ, որ նա այս վիճակում է հայտնվել. Վարդևանյան

Աննա Վարդապետյանի առաջադրումը գլխավոր դատախազի պաշտոնում աբսուրդ է: Այս մասին այսօր ՛՛Դիմադրություն՛՛ շարժման երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Գլխավոր դատախազը պետք է լինի իրապես անկախ անձ, ոչ թե վարչապետի օգնականից դառնա գլխավոր դատախազ: Մենք, իհարկե, չենք մասնակցելու գլխավոր դատախազի ընտրության քննարկմանը: Ի՞նչը քննարկենք: Դա նույնն է, որ Նիկոլ Փաշինյանն իր աշխատասենյակում քննարկում անի, բայց արդեն օգնականը լինի գլխավոր դատախազի դերում: Ես ճանաչում եմ Աննա Վարդապետյանին եւ ցավում եմ, որ նա այս վիճակում է հայտնվել՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՔՊ-ն ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Աննա Վարդապետյանի թեկնածությունը:

  • Կիսվել: