երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ճամբարակ համայնքում  քվեարկել է ընտրողների ընդհանուր թվի 49,65  տոկոսը

Ճամբարակ համայնքում քվեարկել է ընտրողների ընդհանուր թվի 49,65 տոկոսը

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքում սեպտեմբերի 25-ի ժամը 20-ին փակվել են բոլոր 19 ընտրատեղամասերը:

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 20 տարածքային ընտրական հանձնաժողովից, ընտրատարածքի 19 տեղամասերում ժամը 20-ի դրությամբ քվեարկել են 5374  ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 49,65  տոկոսը: Ընտրությունների ընթացքում  խախտումներ կամ միջադեպեր չեն արձանագրվել:   

Միակ քվեարկվող քաղաքական ուժը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունն է, որի ավագանու ցուցակը գլխավորում է Ճամբարակ խոշորացված համայնքի գործող  ղեկավար Վազգեն Ադամյանը։

  • Կիսվել: