երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախի մի շարք համայնքներում ապրիլի 10-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն. ԿԸՀ

Արցախի մի շարք համայնքներում ապրիլի 10-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն. ԿԸՀ

Մարտի 4-ին կայացել է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստ, որի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի ղեկավարի և Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի՝ Նորշեն, Ծովատեղ, Սոս, Վարանդա համայնքների, Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Ակնաբերդ համայնքի ավագանու անդամների` 2022 թվականի ապրիլի 10-ի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին հարցի քննարկում:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեցին ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Նախապես ծանոթանալով նիստում քննարկվող հարցի հետ՝ հանձնաժողովի անդամները հաստատեցին ընտրությունների կազմակերպման ու անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:

Բնութագրությունը հասանալի չէ

Տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների ողջ ընթացքին վերաբերվող նորություններին և փաստաթղթերին հնարավոր կլինի ծանոթանալ Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում cecnkr.am և ֆեյսբուքյան էջում:

  • Կիսվել: