շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Քաջարանում ընտրությանը մասնակցել է ընտրողների մոտ 78 տոկոսը, Սիսիանում՝ 51.8 տոկոսը

Քաջարանում ընտրությանը մասնակցել է ընտրողների մոտ 78 տոկոսը, Սիսիանում՝ 51.8 տոկոսը

Ժամը 20.00-ին ավարտվել է քվեարկությունը և սկսվել է ձայների հաշվարկը:

Ընդհանուր առմամբ՝ դիտորդների արձանագրած խախտումները Սյունիքի մարզի Սիսիան և Քաջարան համայնքներում վերաբերել են կուտակումներին և քվեախցիկների և քվեասենյակների ոչ ճիշտ կահավորմանը:

ՔԿ-ից հայտնել են, որ ժամը 21:00-ի դրությամբ հանցագործության վերաբերյալ հաղորդում չեն ստացել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ընտրողների մասնակցությունը բարձր է եղել Քաջարան համայնքում:

Ընտրելու իրավունք ունեցող 6112 քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 4743-ը, ինչը կազմում է ընտրողների մոտ 78 տոկոսը:

Սիսիան համայնքում 23 037 ընտրողից ընտրությանը մասնակցել է 11 883-ը, ինչը կազմում է ընտրողների 51.8 տոկոսը:

Հիշեցնենք՝ Քաջարանում պայքարը քաղաքական 3 ուժի մեջ էր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, որի ցուցակը գլխավորում է Արմեն Առաքելյանը, «Դեպի միասնություն» դաշինքի, որի ցուցակի առաջին համարը համայնքապետ Մանվել Փարամազյանն է և «Հանրապետության» կուսակցության, որի թեկնածուն Վարդան Գևորգյանն է:

Սիսիանում պայքարն ընթանում էր 7 քաղաքական ուժի միջև:

  • Կիսվել: