չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արթիկի թիվ 33 ընտրական տեղամասում ժամը 11.00-ի դրությամբ խախտումներ չեն արձանագրվել

Արթիկի թիվ 33 ընտրական տեղամասում ժամը 11.00-ի դրությամբ խախտումներ չեն արձանագրվել

Դեկտեմբերի 5-ին Շիրակի մարզի 4 միավորվող բնակավայրերում համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվում: Ընտրություններին մասնակցում է 5 կուսակցություն և 1 դաշինք:

Արթիկի թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գոռ Պետրոսյանը «Լուրերի» թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ Արթիկ միավորվող համայնքն ունի 36 հազար 865 ընտրող: 

«Մասնակցում են Արթիկ քաղաքը և 23 գյուղական համայնքներ: Ընտրություններին մասնակցում է 5 կուսակցություն և 1 դաշինք՝ «Ազատական» կուսակցությունը, «Հանուն հանրապետության  ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը, ՀՅԴ-ն, «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիրը», «ինչպես նաև «Միասնական Արթիկ» դաշինքը:

Ժ. 11.00-ի դրությամբ ընտրողների թիվը կազմում է 36 հազար 865, մասնակցության թիվը՝ 2498, որը կազմում է ընդհանուր ընտրողների թվի 6.78 տոկոսը»,- ասել է Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ կոպիտ խախտումներ չեն եղել, օրենքի լուրջ խախտումներ չեն գրանցվել:

  • Կիսվել: