ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ալավերդիում ՏԻՄ ընտրությանը մասնակցել է ընտրողների 45.98 տոկոսը

Ալավերդիում ՏԻՄ ընտրությանը մասնակցել է ընտրողների 45.98 տոկոսը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՏԻՄ ընտրություններ էին նաև Լոռու մարզում՝ Ալավերդիում, Գյուլագարակում, Տաշիրում, Լոռի Բերդում:

Ժամը 20.00-ին Ալավերդի քաղաքի 24/16 ընտրատեղամասը փակվել է. այժմ ընթանում է ձայների հաշվարկ։ 976 ընտրելու իրավունք ունեցողներից քվեարկությանը մասնակցել է 370 ընտրող:

Ալավերդի համայնքում, 22 բնակավայրերը միասին վերցրած, ընտրելու իրավունք ունի 30 547 քաղաքացի. ընտրությանը մասնակցել է 14 046-ը կամ ընտրողների 45.98 տոկոսը։

Հիշեցնենք՝ Ալավերդիում ընտրություններին մասնակցում է 4 քաղաքական ուժ՝ ՔՊ-ն, «Ապրելու երկիր» կուսակցությունը, ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը, «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակի առաջին համարն է Ախթալա համայնքի ղեկավար, անկուսակցական Արկադի Թամազյանը, ՀԱԿ-ի առաջին համարն է Նորայր Գևորգյանը, իսկ ՀՅԴ-ի ցուցակը գլխավորում է անկուսակցական Սուրեն Թամազյանը։

Հագվի գյուղ

 

ՔՊ- 111 ձայն

«Ապրելու երկիր»-118 ձայն

ՀԱԿ-3 ձայն

ՀՅԴ-3 ձայն

Նեղոց գյուղ

ՔՊ-78 ձայն

«Ապրելու երկիր»-77 ձայն

Քարկոփ գյուղ

ՔՊ-78 ձայն

«Ապրելու երկիր»-77 ձայն

 

Կարմիր Աղեկ

ՔՊ-22

«Ապրելու երկիր»-41

ՀԱԿ-3

ՀՅԴ-6

 

Չարենցի անվան դպրոցում տեղակայված ընտրատեղամաս

ՔՊ- 122

«Ապրելու երկիր»-139

ՀԱԿ-13

ՀՅԴ-1

 

Բաղրամյան դպրոցում տեղակայված ընտրատեղամաս

ՔՊ-137

«Ապրելու երկիր»-76

ՀԱԿ-13

ՀՅԴ-16

 

Հաղպատ

ՔՊ-160

«Ապրելու երկիր»-125

Այլ ուժերից տվյալներ չկան

 

Այգեհատ

ՔՊ-76

«Ապրելու երկիր»-53

 

Մղարթ

ՔՊ-50

«Ապրելու երկիր»-90

 

Ծաթեր

ՔՊ-125

«Ապրելու երկիր»-63

 

Շամլուղ

ՔՊ-201

«Ապրելու երկիր»-80

 

Թիվ5 դպրոցում տեղակայված ընտրատեղամաս

ՔՊ-310

«Ապրելու երկիր»-160

ՀԱԿ-24

ՀՅԴ-17

 

Ջիլիզիա

ՔՊ-31

«Ապրելու երկիր»-14

ՀՅԴ-2

ՀԱԿ-0

 

  • Կիսվել: