շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Բագրատ Սրբազանը կառաջնորդի Տավուշից Երևան քայլերթը

Բագրատ Սրբազանը կառաջնորդի Տավուշից Երևան քայլերթը

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարում է դեպի Երևան քայլերթի մասին , որը առաջնորդելու է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

««Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը որոշեց, որ իր ժողովրդով գնա Երևան և պատասխաններ պահանջի, իր պահանջը ձևակերպի, որ այդ գործընթացը այստեղ և այլուր դադարեցվի»,- հայտարարել է Բագրատ սրբազանը․

«Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գնտվում։

Եթե սահմանազատման խնդիրներ կան, դրանք պետք է տեղի ունենա ՀՀ օրենքների համաձայն և միջազգային պայմանագրերի հիմունքների ու սկզբունքների վրա։ Այլ կերպ չի կարող լինել։ Միկաղմանի, միանձնյա որոշումներ, մոլորեցնող, խաբեբայական որևէ ձևով այլ դրսևորումներ չեն կարող լինել։

Մենք գիտենք որ ականազերծման գործընթացը արդեն սկսված է, բայց դա որևէ փևով չի խանգարում մեր պահանջը հնչեցնելու և մեր նպատակին ու ցանկությանը հասնելու համար»,- լրագրողներին ասել է Բագրատ սրբազանը։

«Մայիսի 9-ին մենք Աստծո կամոք կլինենք Երևանում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը որոշեց իր ժողովրդով գնա Երևան ու պատասխաններ պահանջի»,- հայտարարել է Բագրատ Սրբազանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Կիսվել: