երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վաղվա օրակարգը հայտնի է

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վաղվա օրակարգը հայտնի է

Սրբազան պայքար տելեգրամյան էջը հայտնել է ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման վաղվա օրակարգը:

՛՛Մայիսի 15-ին, ժամը 17:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը:

ժամը 15:30 հավաքվում ենք հետևյալ չորս կետերում և շարժվում դեպի Օպերա, դրսևորելու մեր քաղաքացիական խաղաղ անհամաձայնությունը.

Սայրանի անվան այգի

Կոնսերվատորիայի դիմացի այգի

Սուրբ Աննա եկեղեցու բակ

Հյուսիսային պողոտա (Բանալիի մոտ)՛՛,-ասված է հաղորդագրության մեջ

 

 

  • Կիսվել: