հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Տարբեր երկրների դեսպաններ ստեղծված իրավիճակի հետ կապված մտահոգություն են հայտնել. Էնֆիաջյան

Տարբեր երկրների դեսպաններ ստեղծված իրավիճակի հետ կապված մտահոգություն են հայտնել. Էնֆիաջյան

Այսօչ ԱԱԾ շենքի մոտ, որտեղ հարցաքննվում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկայնը, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ համագործակցելու են տարբեր քաղաքական ուժերի հետ, որոնք զորակցություն են հայտնել իրենց։

«Տարբեր երկրների դեսպաններ անձամբ ինձ զանգահարել են, այդ թվում՝ Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի հետ եմ այսօր խոսել, և ստեղծված իրավիճակի հետ կապված դեսպաններն իրենց մտահոգություններն են հայտնում»,-ասաց նա:

Նշենք, որ Ծառուկյանը արդեն դուրս է եկել ԱԱԾ շենքից:

 

  • Կիսվել: