երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Տարածաշրջանային գործընթացները գլոբալ աշխարհակարգի վերաֆորմատավորման հետևանք են․ Ռոբերտ Քոչարյան

Տարածաշրջանային գործընթացները գլոբալ աշխարհակարգի վերաֆորմատավորման հետևանք են․ Ռոբերտ Քոչարյան

Իրանցի գեներալ Սուլեյմանիին սպանությունը և դրան հետևած տարածաշրջանում լարվածության աճը գլոբալ աշխարհակարգի վերաֆորմատավորման գործընթացի հետևանք են։ Այս մասին «Երևան» ՔԿ-ից “Yerevan today” կայքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Թոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ նա այս մասին խոսել է վերջին հարցազրույցներից մեկում։

Ըստ նրա, տարածաշրջանային խաղացողների ազդեցության աճին հակազդում է գլոբալ առաջնորդը, որն արդեն չունի գերակայելու համար ռեսուրսներ, սակայն դեռ ունի ընդդիմախոսներին վնաս հասցնելու հնարավորություն։ «Գործընթացը չափազանց վտանգավոր է, բայց անխուսափելի, և մենք պետք է պատրաստ լինենք նման դրսևորումներին։ Հայաստանի արձագանքն ամոթալի, ջայլամային էր։ «Լեոպոլդ» կատվի մասին հայտնի մուլտֆիլմից «եկեք համերաշխ ապրենք» ոճով վարչապետի «Լեռան քարոզը» բացարձակապես ադեկվատ չէր։

Խոսքն ինչ-որ մեկի կողմն անցնելու մասին չէ, սակայն պետք էր գոնե նշել տեղի ունեցածի պատճառահետևանքային կապը։ Այսպես՝ կողքից հետևողի դիրքերից, կարող էր արձագանքել Պոլինեզիայի որևէ կղզի պետություն, ոչ թե բարեկամ հարևանը»,- հայտարարեց Քոչարյանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: