հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
 Թաղապետերին փոխելու գործընթացն սկսվեց․ «Հրապարակ»

Թաղապետերին փոխելու գործընթացն սկսվեց․ «Հրապարակ»

գրում է. «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սաշա Կատվալյանը, որը մինչ այդ ղեկավարում էր Դավիթաշեն համայնքը: Կատվալյանը երեկ ներկայացել է թաղապետարան, հանդիպել աշխատակազմին: Նա Սուրեն Պապիկյանի եւ Տիգրան Ավինյանի մտերիմն է:

Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, Կատվալյանին գործուղել են Մալաթիա, որպեսզի համայնքում «կարգուկանոն» հաստատի, ամրապնդի իշխանության դիրքերը եւ աշխատի 2023 թվականի Երեւանի ավագանու ընտրությունների համար: Թաղապետարանի աշխատակազմը եւս շունչը պահած սպասում է` նրանց տեղեկություն է հասել, որ թաղապետը կադրային ջարդ է իրականացնելու եւ յուրայիններին է նշանակելու պաշտոնների»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: