ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սյունեցի պատգամավորները չեն հաշտվում Փաշինյանի որոշման հետ. «Հրապարակ»

Սյունեցի պատգամավորները չեն հաշտվում Փաշինյանի որոշման հետ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի եւ մարզից ընտրված ՔՊ-ական 5 պատգամավորների միջեւ կապը չի ստացվում։ Պատգամավորները չեն հաշտվում Փաշինյանի որոշման հետ, որ մարզպետի պաշտոնին կարգել է իր խորհրդականին, որը ՔՊ-ական չէ։

Մարզի աղբյուրներից տեղեկանում ենք, որ պատգամավորները պահանջում են, որ մարզպետը ցանկացած որոշում համաձայնեցնի իրենց հետ, ինչը նա չի անում։ Իսկ վերջերս շոկի մեջ են ընկել՝ տեսնելով, որ մարզպետն ընդդիմադիր համայնքապետ Առուշ Առուշանյանի հետ Որոտանում բնակարանամուտի է մասնակցել, ու այդ փաստն օգտագործելով՝ փորձում են «վերեւներում» դավեր հյուսել նրա դեմ։

Կարելի է ասել՝ դա նրանց հաջողվում է, մեզ ասացին, որ Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ֆինանսավորման հարցն օդում կախված է։ Հարցը պետք է կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն օրակարգ մտցնի, իսկ նա, պատգամավորների հորդորով, չի անում»:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

  • Կիսվել: