երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները. Նիկոլ Փաշինյան

Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում կարանտինային խիստ սահմանափակումները, որոնց ժամկետն ավարտվում էր մարտի 31-ին, երկարացվելու են ևս 10 օր, այդ մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պարետատունը այդ մասին որոշումը, ըստ վարչապետի, շուտով կհրապարակի։ Նա հորդորեց քաղաքացիներին մնալ տանը և պահպանել կարանտինից բխող պահանջները։ Վարչապետը նկատեց, որ տեսել է ռեպորտաժներ, որտեղ մարդիկ ասել են, թե կորոնավիրուսն իրենց չի սպառնում և թեթև են վերաբերում դրան։

«Եթե արակարգ միջոցներ չձեռնարկենք, կորոնավիրուսը կհասնի մեզ շատ արագ։ Ես հորդորում եմ լուրջ վերաբերվել դրան։ Շատ ներողություն եմ խնդրում սահմանափակումների ժամկետը երկարացնելու համար, բայց դա անհրաժեշտություն է», -դիմելով ժողովրդին, հայտարարեց Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ փնտրվում է եղանակ նորից ԱԺ ներկայացնել այսօր խորհրդարանի կողմից չընդունված նախագիծը քաղաքացիների գտնվելու վայրը տեղորոշելու մասին: «Սա անում ենք մեծագույն տհաճությամբ, բայց մենք հասկանում ենք, որ առանց այս միջոցների հետագա իրավիճակը կարող է դառնալ ավելի անկանխատեսելի»,- շեշտեց նա:

 

  • Կիսվել: