չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ինձ այնքան են ասել դավաճան, որ էլ չեմ վախենում, որ ինձ կասեն դավաճան, դա էլ ձեր սխալն է, այնքան եք ասել. Փաշինյանը՝ ընդդիմությանը

Ինձ այնքան են ասել դավաճան, որ էլ չեմ վախենում, որ ինձ կասեն դավաճան, դա էլ ձեր սխալն է, այնքան եք ասել. Փաշինյանը՝ ընդդիմությանը

Եթե հայրենասիրության այսօրվա մոդելի մեջ մնանք, կլինի այնպես, ինչպես եղել է միշտ. մենք կայսրությունների փլուզման ժամանակ պետություն ենք ստեղծել, հետո, երբ աշխարհաքաղաքական կոնյունկտուրան փոխվել է, կորցրել ենք պետությունը: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Այն ժամանակ պատգամավորներն էլ են տարբեր եղել, վարչապետներն էր: Այնպես չէ, որ կոնկրետ ինձնից կամ ձեզնից է: Մի ուրիշ գործոն կա, որ բոլորիս մեջ կա, դա մտածողություն է, այն մոդելն է, որով աշխարհն ընկալում ենք: Մեր հագուստը փոխվում է, տեխնոլոգիաները փոխվում են, բայց մենք այդ տեխնոլոգիաների մեջ նույն քառակուսին ենք գծում: Ես առաջարկում եմ, որ մենք խոսենք այս մասին, չմտածենք, որ մեզ կասեն՝ դու, փաստորեն, հայրենասեր չես, դավաճան ես: Մենք պետք է չվախենանք մտածելուց, երբեմն պետք է համարձակ, անսպասելի մտքեր արտահայտել՛՛:

Վարչապետն ասաց, որ սա այն դեպքն է, երբ իրեն կարող են ասել՝ ՛՛ձայնդ տաք տեղից է գալիս՛՛:. Դիմելով ԱԺ ընդդիմությանը՝ նա ասաց. ՛՛Որովհետեւ ինձ այնքան են ասել դավաճան, որ ես էլ չեմ վախենում, որ ինձ կասեն դավաճան: Դա էլ ձեր սխալն է, այնքան եք ասել: Լավ է, լավ չի՝ դա է՛՛:

Փաշինյանը հավելեց, որ շարունակում է պատրաստակամ մնալ՝ ընդդիմության հետ քննարկելու ցանկացած թեմա:

  • Կիսվել: