ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Յամալը և երգչուհի Նիկի Նիկոլը բաժանվել են

Յամալը և երգչուհի Նիկի Նիկոլը բաժանվել են

​«Բարսելոնայի» կիսապաշտպան Լամին Յամալը հայտարարել է երգչուհի Նիկի Նիկոլի հետ բաժանվելու մասին, գրում է armsport.am-ը:

​18-ամյա իսպանացին և 25-ամյա արգենտինուհին միասին էին 2025 թվականի ամառվանից։

​Յամալը հերքել է դավաճանության մասին լուրերը.

​«Մենք այլևս միասին չենք։ Դա ոչ մի դավաճանության հետ կապ չունի․ ես չեմ դավաճանել նրան։ Մենք պարզապես բաժանվեցինք։ Այն տեղեկատվությունը, որը հիմա տարածվում է մամուլում, ոչ մի կապ չունի մեր հարաբերությունների հետ», — Յամալի խոսքերն է փոխանցում Sport.es-ը։

​Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, թե Յամալը Նիկոլին դավաճանել է մոդել Աննա Ջենյոզոյի հետ՝ Միլան կատարած իր ուղևորության ժամանակ։

 

  • Կիսվել: