երկուշաբթի, հունիս 24
24 / 6 / 2024
Նիկոլ Փաշինյանը հեռախոսով խոսելով արագ դուրս է եկել նիստերի դահլիճից

Նիկոլ Փաշինյանը հեռախոսով խոսելով արագ դուրս է եկել նիստերի դահլիճից

Քիչ առաջ ԱԺ-ի դահլիճում բարձր լսվել է դրսում ցուցարարների դեմ կիրառվող լուսաձայնային նռնակի ձայնը: Անմիջապես դրանից հետո  Նիկոլ Փաշինյանը հեռախոսով խոսելով արագ դուրս է եկել դահլիճից: Այս մասին հայտնել է NEWS.am-ի թղթակիցը ԱԺ-ից: 

Նշենք, որ Աժ-ի դիմաց իրավիճակը կտրուկ լարվել է. ոստիկանները լուսաձայնային նռնակներ են պայթեցնում հենց ցուցարարների մեջ. կան բազմաթիվ տուժած քաղաքացիներ:

  • Կիսվել: