շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ստեփանակերտում լուր է շրջանառվել, որ Մայիլյանը պատրաստվում է հայտարարել, որ չի մասնակցի նախագահի ընտրության երկրորդ փուլին

Ստեփանակերտում լուր է շրջանառվել, որ Մայիլյանը պատրաստվում է հայտարարել, որ չի մասնակցի նախագահի ընտրության երկրորդ փուլին

Ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից մեկ օր անց Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը վերջապես հարկ համարեց ֆեյսբուքյան գրառումով շնորհակալություն հայտնել մարտի 31-ին իր օգտին քվեարկած հազարավոր ընտրողներին, քաղաքական թիմի անդամներին, աջակիցներին եւ համակիրներին:

Ինչպես նկատում է քաղաքագետ Վայրամ Աթանեսյանը, ոչ մի խոսք ընտրությունների որակի, դրանց ներքին եւ հատկապես արտաքին քաղաքական նշանակության մասին: : «Նախագահի թեկնածուն հիմնական շեշտը դրել է ընտրություններին օտարերկրյա դիտորդների բացակայության եւ կորոնավիրուսի սպառնալիքով պայմանավորված՝ հայաստանյան դիտորդների կողմից սահմանափակ ծավալով գործունեություն իրականացնելու վրա: Մայիլյանը, կարծես, ակնարկում է, որ եթե ընտրություններին ներկա լինեին օտարերկրյա դիտորդներ, ապա քվեարկության այլ պատկեր կունենայինք:

Փաստացի դա նշանակում է, որ նա չի ընդունում Արցախի ժողովրդի մարտի 31-ի ազատ կամարտահայտության արդյունքները: Հայտարարության վերջում նա տեղեկացնում է, որ քաղաքական խորհրդատվությունների մեջ է եւ մոտ օրերս կտեղեկացնի հետագա քայլերի մասին:

Ստեփանակերտում լուր է շրջանառվել, որ Մայիլյանը պատրաստվում է հայտարարել, որ չի մասնակցի նախագահի ընտրության երկրորդ փուլին: Նման զարգացում մենք կանխատեսել էինք «Օրենսդրական փակուղի՞» հոդվածում: Սահմանադրական իրավունքի տեղացի մասնագետները, սակայն, ասում են, որ ընտրությունների երկրորդ փուլից առաջ թեկնածուներից մեկի ինքնաբացարկը խոչընդոտ չէ, որպեսզի քվեարկությունը կայանա: Այդ դեպքում, ինչպես նրանք են մեկնաբանում, միակ թեկնածու Արայիկ Հարությունյանը պետք է ստանա մասնակիցների «կողմ» ձայների կեսից ավելին»,- ասում է քաղաքագետը:

  • Կիսվել: