շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Եթե ժամանակին Արցախի հետ ռազմաքաղաքական պայմանագիր ստորագրվեր, գուցե այն կունենար զսպիչ նշանակություն. Քաղաքագետ

Եթե ժամանակին Արցախի հետ ռազմաքաղաքական պայմանագիր ստորագրվեր, գուցե այն կունենար զսպիչ նշանակություն. Քաղաքագետ

Ապրիլյան քառօրյայից հետո նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ տվել է Արցախի հետ ռազմաքաղաքական պայմանագրի նախապատրաստման հանձնարարական, գրում է քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը:

«Որոշ ժամանակ անց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ասաց, որ փաստաթուղթը պատրաստ է, բայց հայկական երկու պետությունների միջեւ նման պայմանագիր այդպես էլ չստորագրվեց: Ինչու՞:
Որոշ ՀՀԿ-ականներ շանթուկրակ են թափում Արցախի իշխանության հասցեին:

Զարմանալի է: Եթե ժամանակին այդ պայմանագիրն ստորագրվեր, գուցե կունենար զսպիչ նշանակություն, իսկ պատերազմի դեպքում առավել հստակ կլիներ Հայաստանի եւ Արցախի ԶՈՒ -երի փոխգործակցությունը, կառավարման համակարգը եւ աստիճանահարգությունը:
Ֆորս-մաժորի մասին հարկավոր էր ժամանակին հոգալ: Ոչ թե երկու տարի ,,Վիեննայի օրակարգ,, ֆռռացնել՝ քաջ իմանալով, որ դա ընդամենը ներքին լսարանի համար է»,- գրում է քաղաքագետը:

  • Կիսվել: