ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ստեղծվել է գործող բիզնեսը այլ երկրներից Հայաստանի տեղափոխելու և նոր բիզնեսի հիմնման հարցերով աշխատանքային խումբ

Ստեղծվել է գործող բիզնեսը այլ երկրներից Հայաստանի տեղափոխելու և նոր բիզնեսի հիմնման հարցերով աշխատանքային խումբ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ստեղծվել է գործող բիզնեսը այլ երկրներից Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու և նոր բիզնեսի հիմնման հարցերով աշխատանքային խումբ։

«Գործարարներին աջակցություն տրամադրելու համար գործում է արագ արձագանքման էլեկտրոնային հասցե, որին կարող եք ուղարկել Ձեր հարցերը՝ [email protected]:

Նամակում պետք է տրամադրել տեղեկատվություն հետևյալի մասին՝

ընկերության անվանումը և ոլորտը,

աշխատակիցների քանակը,

տեղափոխման մոտավոր ժամկետները,

տեղափոխման հետ կապված հիմնական հարցերը,

պատասխանատու անձ, ում հետ մասնագետները կարող են հաստատել օպերատիվ հաղորդակցություն:

Բոլոր հարցերը կփոխանցվեն էկոնոմիկայի նախարարության կազմում գործող National Center for Innovation & Entrepreneurship-ի և ՀՀ ներդրումների աջակցության կենտրոնի ( Enterprise Armenia ) մասնագետներին, որոնք լիարժեք աջակցություն կցուցաբերեն Հայաստանում նոր բիզնեսներ բացելու և գործող բիզնեսների ինտեգրման բոլոր գործընթացներում», - նշված է նախարարության տարածած հաղորդագրությունում։

  • Կիսվել: