կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
2023-ի մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ առևտրաշրջանառությունն աճել է 28.6 տոկոսով

2023-ի մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ առևտրաշրջանառությունն աճել է 28.6 տոկոսով

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է 2023 թ․ մայիսի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները:

2023 թ․ հունվար–մայիսը 2022 թ․ հունվար– մայիսի համեմատությամբ

  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 12.5%
  • Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 3.0%-ով
  • Ծառայությունների ծավալն աճել է 19.9%-ով
  • Առևտրի շրջանառությունն աճել է 24.5%-ով
  • Շինարարության ծավալն աճել է 16.7%-ով
  • Արտահանման ծավալն աճել է 93.3%-ով
  • Ներմուծման ծավալն աճել է 83.3%-ով։

2023 թ․ մայիսը 2022 թ․ մայիսի համեմատությամբ

  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 13.7%
  • Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 5.3%-ով
  • Ծառայությունների ծավալն աճել է 12.3%-ով
  • Առևտրի շրջանառությունն աճել է 28.6%-ով
  • Շինարարության ծավալն աճել է 18.4%-ով
  • Արտահանման ծավալն աճել 47.6%-ով
  • Ներմուծման ծավալն աճել է 52.1%-ով։

  • Կիսվել: