կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մտքեր են փոխանակվել հայկական կոշիկի և կաշվե իրերի արտադրության նոր բրենդների ստեղծման վերաբերյալ

Մտքեր են փոխանակվել հայկական կոշիկի և կաշվե իրերի արտադրության նոր բրենդների ստեղծման վերաբերյալ

Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ հոկտեմբերի 11-ին տեղի է ունեցել հանդիպում-քննարկում կոշիկի և կաշվե իրերի արտադրության ոլորտի ներկայացուցիչների հետ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից՝ հանդիպման ընթացքում փորձագետները ներկայացրել են կոշիկի և կաշվե իրերի արդյունաբերության զարգացման ռազմավարության ծրագիրը և ոլորտի զարգացմանն ուղղված պետության կողմից նախատեսվող աջակցության գործիքները։

Մտքեր են փոխանակվել արտահանման շուկաների ընդլայնման, որակյալ և բարձրարժեք կաշվե արտադրանքի նկատմամբ պահանջարկի բարձրացման, ինչպես նաև հայկական նոր բրենդների ստեղծման ու զարգացման վերաբերյալ։

Ծրագիրը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ)-ի և «Սիվիտտա Հայաստան» միջազգային խորհրդատվական ընկերության հետ համատեղ։

  • Կիսվել: