շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ստանում եք այն, ինչին հասաք մեծամտությամբ, պատրաստվեք առերեսվելու սարսափին. պատգամավորը՝ կորոնավիրուսի տարածման մասին

Ստանում եք այն, ինչին հասաք մեծամտությամբ, պատրաստվեք առերեսվելու սարսափին. պատգամավորը՝ կորոնավիրուսի տարածման մասին

Արագ փորձեք ներկրել անհրաժեշտ բժշկական սարքավորումներ, անցեք լայնածավալ դեզինֆեկցիոն միջոցառումների և պատրաստվեք սարսափին դեմ հանդիման առերեսվելու։ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին ու կառավարության ձեռնարկած քայլերին:

Նա, մասնավորապես, նշել է․

«Իշխանությունը հաջորդ շաբաթ կորոնավիրուսի թեստ է հանձնելու։ Այո՜, և՛ բուն, և՛ փոխաբերական իմաստով։ Եվ դա լինելու է վերջին թեստը։ Աղետն արդեն անդառնալի է։

Վերջին կոչս՝ շտապ մի կողմ դրեք ամեն բան։ Արագ փորձեք ներկրել անհրաժեշտ բժշկական սարքավորումներ, անցեք լայնածավալ դեզինֆեկցիոն միջոցառումների և պատրաստվեք սարսափին դեմ հանդիման առերեսվելու։

Ստանում եք այն, ինչին հասաք մեծամտությամբ, անտարբերությամբ, բարի կարծիք ու խորհուրդ արհամարհելու և ապաշնորհներին պաշՊետական և այլ միջոցներով հայհոյանք գրող ֆեյքերին էլ հանձնարարեք աղոթքներ գրել։ Բոլորով աղոթե՜նք ժողովրդի առողջության ու փրկության համար»։

  • Կիսվել: