ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սոցփաթեթով արդեն գործող ծառայություններին ևս երկուսն ավելացնելու  նախագիծն ընդունվեց

Սոցփաթեթով արդեն գործող ծառայություններին ևս երկուսն ավելացնելու նախագիծն ընդունվեց

Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սոցփաթեթով արդեն գործող ծառայություններին ավելացնել ևս երկուսը:

«Այս նախագծով սոցփաթեթով կուտակված գումարների ծախսման երկու նոր ուղղություն է նախատեսվում՝ մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների եւ այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու հնարավորություն և պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարման հնարավորություն»,-ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը:

Մինչև այժմ սոցփաթեթը ներառում էր հանգստի ապահովումը ՀՀ-ում և Արցախում, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարումը, ուսման վճարի մարումը, շահառուի և շահառուի ընտանիքի անդամի առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթի ձեռքբերումը:

Նախագիծը քվեարկությամբ ստացավ 59 կողմ, 22 դեմ, 0 ձեռնպահ ձայներ:

  • Կիսվել: